Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ

Ռուսաստանը առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ
03.05.2018 | 22:44

Ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան բողոքի գործողությունները Ռուսաստանի վրա` հարցի պատասխանն են փորձում գտնել Stratfor-ի փորձագետները: «Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ` թե կառավարությունից և թե ընդդիմությունից»,-նշում են Stratfor-ի վերլուծաբանները:

«Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է իրադարձություններին` փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Հայաստանյան բողոքի ակցիաների մասնակիցներին հաջողվեց հասնել վարչապետի հրաժարականին: Դա է թերևս պատճառը, որ Մոսկվան հետևում է հայաստանյան իրադարձություններին` համոզվելու համար, որ Ռուսաստանում ծավալված բողոքի գործողությունները չեն զարգանա նույնատիպ սցենարով»,-նշում են Stratfor-ի վերլուծաբանները:


Նրանք նկատում են․«Ռուսաստանը առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար` հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա»,-նշում են Stratfor-ի մասնագետները:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ